Չկա բանակ-հասարակություն բաժանում. մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Nikol

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում մահվան ելքով դժբախտ պատահարների թվի աճին։

«Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարևոր, այդ թվում՝ կադրային որոշումներ:

Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել:

Սրա համար, սակայն, կարևոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եվ մենք կհաղթենք»,-գրել է Փաշինյանը։