61 իրավաբանից բաղկացած «Ոչ»-ի շտաբը ձևավորվեց․ ովքե՞ր են առաջին տասնյակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:

«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է Ռուբեն Մելիքյանը:

Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, և փետրվարի 18-ին՝ ժամը 9:00-ին, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու են ԿԸՀ:

Փետրվարի 17-ին ձևավորվել է նաև «Այո» քարոզչական շտաբի կողմ պատգամավորների ցանկը, որոնց թվում ընդգրկված են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներ՝  Հրաչյա Հակոբյանը, Լիլիթ Մակունց, Սիփան Փաշինյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Լուսինե Բադալյանը և այլք։

Նշնեք, որ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին, ընտրությունը ապրիլի 5-ին է։