Փոփոխություններ՝ բանակում․ Ջալալ Հարությունյանը՝ ԱՀ ՊՆ, Դավիթ Մանուկյանը՝ ԱՀ ՊԲ շտաբի պետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

 

ՌՈ
24News-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 17-ի երեկոյան՝ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո, պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը։ Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:

24News-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյանը կնշանակվի Արցախի պաշտպանության նախարար։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանակում կադրային մյուս փոփոխությունը վերաբերում է Արցախի ՊԲ շտաբի, այն է՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը կնշանակվի Արցախի ՊԲ շտաբի պետ։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին խորհրդակցություն էր անցկացրել կառավարությունում, փետրվարի 18-ին գրառում էր արել ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ քննարկել է 2020-ի ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերը,  կայացրել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են նաև կադրային փոփոխություններին: