Կորոնավիրուսից մահացել է համաճարակի բուժման համար բացված ժամանակավոր հիվանդանոցի ղեկավարը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

կորո

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Չինաստանում Ուհանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված ժամանակավոր հոսպիտալներից մեկի ղեկավարը մահացել է կորոնավիրուսից։ 

Փետրվարի 7-ին մահացել է նաև այն բժիշկը, որ առաջիններից մեկն էր ահազանգել հիվանդության տարածման համար և վարակվել վարակակիրներին օգնություն ցուցաբերելիս։

Ցայսօր կորոնավիրուսից մահացել է 1874 մարդ: Դեպքերի ընդհանուր թիվը 73 335 է: Առողջացել է 12 799 մարդ, դեռևս հիվանդ է 58 662-ը, իսկ նրանցից 17 795-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է: