Պուտինը Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Սերգեյ Մելիք-Բաղդասարովին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

պՈՒՏԻՆ

«РИА Новости» գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին՝ Վլադիմիր Զաեմսկիի փոխարեն նշանակելով Սերգեյ Մելիք-Բաղդասարովին: Նա նախկինում զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ-ի՝ Լատինական Ամերիկայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

«Սերգեյ Միխայիլի Մելիք-Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,-նշվում է նախագահի հրամանագրում: