Բակո Սահակյանը Հակոբ Արշակյանի հետ քննարկել է Հայաստան-Արցախ գործակցությունը ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հակոբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: