ՊՆ նախարարի հետ հակասություն չկա. լուրջ խնդիրներ լինեն՝ պատրաստ եմ հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ԳՇպետ

«ԶՈՒ ԳՇ պետը ենթարկվում է Պաշտպանության նախարարին․ որևէ տարաձայնություն համատեղ աշխատանքում չկան՝ չհաշված աշխատանքի շուրջ ունեցած քննարկումները։ Դրանք շատ անգամ ներկայացվում են որպես խիստ հակասություն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Եթե լուրջ խնդիրներ լինեն, ԳՇ պետը պատրաստ կլինի հրաժարական տալ։

Արտակ Դավթյանը նաև հաստատեց, որ բանակում իսկապես առկա են որոշ անընդունելի բարքեր։

«Այդ տվյալները պարբերաբար ներկայացվում են, առանց դրանց` մեր աշխատանքը գրեթե զրոյի կհավասարվի։ Եթե որևէ սպա կամ պաշտոնակատար անձ հանցանք է կատարել, դա կոծկելը ձեռնտու չէ բանակին», - հավաստիացրեց բարձրաստիճան զինվորականը։

Վերջում նա տեղեկացրեց, որ 2019-ի հունիսից մինչ հիմա բանակում կանխվել է ինքնասպանության 8 դեպք։