Զինված ուժերում նոր փուլի մեկնարկ, մարտավարաշարային պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ԶՈՒ

ՀՀ ԶՈՒ պարտաստության պլանի համաձայն` փետրվարի 17-ին զինված ուժերում մեկնարկել է 2020թ. ուսումնական տարին: 

Զորամիավորումներում և զորամասերում ուսումնական նոր փուլի մեկնարկի հանդիսավոր արարողություններին հաջորդել են մարտավարաշարային  պարապմունքներ՝ միտված մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակ զինծառայողների մարտունակության, մարտավարական մասնագիտական տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ամրապնդմանը: