56-ամյա տղամարդը զանգել է ոստիկանություն և սպառնացել պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

պայթուցիկ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։

Ըստ աղբյուրի՝ ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա-ն և հայտնել, որ ինքը պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։

Աղբյուրը հայտնում է, որ  ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը և ժամանել են վերջինիս տուն։

Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս