Թուրքական «Sabah»-ը շփոթության մեջ էր․ Երևանից ու Աղրըից երևում է Արարատի համայնապատկերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

համայնապատկեր

Հեղինակավոր «Forbes» ամսագիրը դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական քաղաքները՝ ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber կայքից։ 

Թուրքական «Sabah» թերթի կայքը ներկայացրել է այդ դասակարգումը՝ ամեն մի քաղաքին կցելով իր համայնապատկերով լուսանկար:

Ներկայացված հրապարակման մեջ առաջին տեղում Ստամբուլն է, վերջին՝ 76-րդ հորիզոնականում՝ Թուրքիայի ներկայիս Աղրը նահանգի կենտրոնը՝ համանուն Աղրը քաղաքը:

Քաղաքի համայնապատկերի փոխարեն օգտագործել են Երևան քաղաքի համայնապատկերը: Թուրքական լրատվամիջոցին ամենայն հավանականությամբ շփոթության մեջ է գցել այն հանգամանքը, որ 2 քաղաքներից էլ երևում է Արարատ լեռը:

Հավելենք նաև, որ այժմյան Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող պատմական Հայաստանի քաղաքները (Վան, Կարս, Արդահան, Իգդիր, Ուրֆա և այլն) նշյալ վարկանիշային սանդղակի հետին հորիզոնականներում են հիմնականում տեղ զբաղեցրել: Դա պայմանավորված է երկրի արևմտյան քաղաքների համեմատ արևելյան քաղաքների ցածր սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակով:   

Տեսանյութեր

Live

Լրահոս