Վրաստանի խորհրդարանում ի նշան բողոքի միացվել է ԽՍՀՄ օրհներգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

վրաստանիխորհրդարան

Վրաստանի խորհրդարանում ընթանում է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ամենամյա զեկույցի ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան մուտք է գործել դահլիճ։ Նա, որպես բողոքի նշան, միացրել  Խորհրդային միության օրհներգը:

Օրհներգը միացվել է Թալակվաձեի՝ ընդդիմությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար քննադատելու ժամանակ։

Խորհրդարանի խոսնակը արձագանքել է երաժշտության հնչյուններին ծիծաղով և գործընկերներին առաջարկել ծափահարել: