Կողքից ավելի լավ է երևում մեր հայրենիքի հմայքը. Փաշինյանի անդրադարձը Ryanair-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ՀՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Ryanair-ի՝ Հայաստանի մասին հրապարակած հոդվածին:

«Կողքից երբեմն ավելի լավ է երևում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը»,- գրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստան այցելեց Ryanair մեդիա թիմը Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Այցի առաջին տպավորությունների վերաբերյալ մեդիա թիմը հոդված է հրապարակել «Վարդագույն քաղաք Երևան. հայկական մշակույթը, բարձրորակ խոհանոցն ու ուշագրավ պատմությունը» վերնագրով։

Հոդվածում մասնավորապես խոսվում է Երևանի մշակութային վայրերի, թանգարանների ու Մատենադարանի մասին։

Անդրադարձ է եղել նաև ազգային սննդի կետերի և հետաքրքիր վայրեր այցելությունների մասին։