Իշխանությունը 7 մլն դոլար կտա «Հրայր Թովմասյան և ընկերներ» կորպորացիայից ազատվելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

«Չեմ բացառում, որ հասարակության մեջ որոշակի ատելության մթնոլորտի առկայությունը տեղափոխված լինի բանակ, բայց քանի որ մենք չունենք հիմնավոր փաստեր, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում ԶՈՒ-ում գրանցվող մահերը, որևէ բան չեմ կարող պնդել։ Պետք է լրջագույն ուսումնասիրություն կատարվի՝ պարզելու համար՝ մահվան դեպքերից յուրաքանչյուրի հետևում ինչ է թաքնված»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Պատգամավորի խոսքով՝ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում բանակում, և պետք է լինեն պատասխանատուներ։

Խոսելով Սահամանդրական հանրաքվեի մասին՝ Տոնոյանը նկատել է, որ իշխանությունները պատրաստ են բյուջեից ահռելի միջոցներ հատկացնել, միայն թե ազատվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից և մյուսներից։

Շարունակությունը՝ տեսանյութում։