Ատոմ Ջանջուղազյանը տեղյակ չէ, թե Վաչագան Ղազարյանն ինչ գումարներ է մուտքագրել բյուջե

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

Բյուջեում մուտքերն արտացոլվում են ճիշտ այնպես, ինչպես կարգավորումներով նախատեսված է: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի՝ պետությանը հասցված մոտ 3 մլրդ դրամ վնասը վերականգնելուն և քրեական գործի կարճվելուն այս մասին ասել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

 Նախարարն ասել է բյուջեում փոփոխություններ կարող են լինել նաև կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակում․

«Այդ բոլորն իրենց արտացոլումը գտնում են, անկախ նրանից, թե դա ինչ աղբյուրից է, եթե քրեական գործի շրջանակում պարզվել է, որ պակաս հարկ է վճարել և այդ տարբերությունը վճարել է, ապա դա համալրել է հարկային եկամտի համապատասխան հաշիվը, և մենք այդ մասին իմանում ենք հարկային եկամուտների հաշիվներին հաշվառված չափերի վերաբերյալ դատողություններ անելով»։

Ջանջուղազյանը հավելել է, որ կոնկրետ այդ գումարների մասին տեղեկություններ չունի։

 «Պետք է հիասթափեցնեմ ձեզ. եթե կարծում եք, որ պետական բյուջե միլիոնավոր դրամների վերաբերյալ ես կարող եմ հիմա տեղեկատվություն տալ, և գիտեմ, թե այդ 3 մլրդն ինչ կառուցվածք ունի՝ հարկ է, վնասի վերականգնում է, թե ինչ է, ապա այդպես չէ: Եթե դուք գիտեք, թե դա որպես ինչ է ձևակերպված, կարող եք մտնել ինտերակտիվ բյուջեի կայք, փնտրել, գտնել»,-ասել է նա։

Ջանջուղազյանը հավելել է, որ քրեական գործն ինքը չի քննել, որ իմանա, թե ինչ գումարի մասին է խոսքը: