Ռուբեն Ռուբինյանը և Պավել Չեպլակը քննարկել են հայ-լեհական գործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ռուբենռուբինյան

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը և այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: