ՍԴՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկելու է «Այո»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

քաղաքական

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել, արտահայտելով իր դիրքորոշումը սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ։

Հայտարարությունում ասված է․

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում, խորհրդակցելով համաշխարհային հնչակյան ընտանիքի ներկայացուցիչների հետ՝ որոշեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկելու է «Այո», ակնկալելով, որ սա կլինի սկիզբը դատական ամբողջական բարեփոխումների և նոր Սահմանադրական փոփոխությունների։

Կոչ ենք անում մեր ընկերներին և համակիրներին քվեարկել «Այո» Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում»։