Կոտայքում վթարի հետևանքով մեքենա է կողաշրջվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News 

վթար

Փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են Suzuki մակնիշի 36 MQ 335 համարանիշի և Volkswagen Touareg մակնիշի 51 MR 051 համարանիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: