Ժողովուրդը ոչխարի հո՞տ է, Նիկոլն էլ` չոբա՞ն․ հանրաքվեն Նիկոլի համար չէ, պատվի հարց է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

«Սահմանադրական հանրաքվեն Նիկոլի համար չէ, ազգի արժանապատվության հարց է։ Ժողովրդին պետք է ասել՝ ուզո՞ւմ եք հեղափոխությունը շարունակել, գնացե՛ք ընտրատեղամասեր և այո՛ ասեք»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է  Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Կան մարդիկ, ովքեր ասում են՝ ընթացակարգեր են խախտվել, լու՞րջ եք ասում։ Դրանցից մեկը գտնվեց, որ ասաց՝ կարծես ժողովուրդը ոչխարի հոտ լինի, Նիկոլն էլ՝ իրա չոբանը։ Բա էս մարդիկ խոսալու տեղ ունե՞ն։ Ժողովուրդն է ընտրատեղամասի տերը, ոնց ուզի, ինչ ուզի կորոշի։ Ժողովրդին պետք է ասել՝ ուզում եք հեղափոխության մասնակցել, գնացեք ընտրատեղամաս։ Սա Նիկոլի համար չէ, այլ՝ ազգի արժանապատվության»,- ասել է Խաչատրյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։