Փաշինյանը պետք է շփփացներ Ալիևի երեսին ու ասեր՝ դուք վարում եք արմենոցիդ քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

«Ալիևը վրիպում թույլ տվեց, սայթաքեց, երբ սկսեց խոսել տարածքային ամբողջականության մասին։ Նա կանգնեց այն աստիճանին, որն այդ լսարանում շատ ընդունելի չէ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Ղարաբաղյան խնդիրը կյանքի և մահու հարց է։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ապացուցել, որ այն սկսվել է ոչ թե հիմա, այլ 1915թ․-ին։ Դա արմենոցիդ քաղաքականություն է, և դրա համար Փաշինյանը պետք է շփփացներ նրա երեսին ու ասեր՝ դուք վարում եք արմենոցիդ քաղաքականություն, դուք ուզում եք մեզ վերացնել այս տարածաշրջանից։ Այս բոլորը պետք է ասվի աշխարհին և ապացուցվի»,- ասել է Նավասարդյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։