Բանակի դժբախտ դեպքերը չպետք է դիտարկել միայն վարտիքի ու քրեական մշակույթի տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը վստահ է՝ բանակի դժբախտ դեպքերը միայն վարտիքի ու քրեական մշակույթի տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել:

24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ բանակի դժբախտ դեպքերի վրա բացասական ազդեցություն ունի նաև ատելության այն մթնոլորտը, որն առկա է մեզանում: «Զինվորներն իրականությունից կտրված չեն, նրանք տեսնում են՝ երկրում ինչ է կատարվում, ու այդ ամենը, այդ մթնոլորտը, այդ բաժանումները նաև բանակ են ներթափանցում: Ավելին՝ հարսանիքների ժամանակ քաղաքական հողի վրա մարդիկ իրար են ծեծում»,- ընդգծեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։