Չարը որոշ չափով պատժվել է, դեռ կպատժվի. Փշաքաղվելու էր, երբ ժողովուրդը ոտքի ելավ. Ապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

«Փշաքաղվելու երևույթ էր, երբ ժողովուրդը հավաքվեց, բոլորը ոտքի ելան: Հեղափոխություն եղավ և ժամանակ է պետք, որ նախկինում քանդած հին բաները շտկվի: Դրական էր այն ամենը, ինչ որ փոխվել է, հույսով սպասենք: Իսկ չարը միշտ կա, բայց որոշ չափով պատժվել է և դեռ կպատժվի»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում ասել է դերասան Սեպուհ Ապիկյանը:  

«Երբեք չեմ կարող համեմատել հին իշխանությունը նորի հետ, այստեղ մարդիկ լավն են, ես անուններ չեմ ուզում տալ, իրոք լավն են, անկեղծ մարդիկ են։ Ովքեր այսօր քաղաքական հարթակում են՝ փորձում են անել լավը, ժամանակ է պետք, պետք է սպասենք։ Իսկ այդ վատ զանգվածը միշտ եղել է և կլինի, որն ամեն ինչից դժգոհ է, միշտ փնովում է։ Այսօր այնքան ցավալի բաներ եմ տեսնում, հատկապես սոցցանցերում»,- հավելել է դերասանը:

Ապիկյանի հետ զրույցում անդրադարձ ենք նաև դերասանի անցած բեմական ճանապարհին, մարմնավորած կերպարներին և՛ թատրոնում, և՛ կինոյում: Բացահայտել ենք բեմից դուրս շնորհները, որոնք հայտնի չեն հանդիսատեսին ու հասարակությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: