Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, փետրվարի 17-ին Ափնա գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Շենավանի 46-ամյա մի բնակչի։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 3 գրամից ավելի քաշով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդն իր տնից Ապարանի ոստիկաններին ներկայացրեց դարձյալ մարիխուանայի նմանվող զանգված՝ այս դեպքում 42 գրամից ավելի քաշով։ Այն պահել էր տան տանիքում։ 5 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված էլ պահել էր գյուղի չգործող շինություններից մեկում։ Այն եւս ներկայացրեց ոստիկաններին։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Հանգամանքները պարզվում են։