Պուտինը ազատել է Սուրկովին նախագահի օգնականի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր օգնականի պաշտոնից ազատել է Վլադիմիր Սուրկովին։ Այս մասին հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Աղբյուրի հաղորդմամբ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Այն, որ Սուրկովը լքել է նախագահի օգնականի պաշտոնը, հայտնի է դարձել հունվարի վերջին։

Այդ մասին պատմել է Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Չեսնոկովը, որը մտերիմ է Սուրկովի հետ, հայտնում է «Մեդուզա»-ն։