«Լիբիայի Ազգային բանակը» թուրքական նավ է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

.

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ: Այս մասին գրում է ermenihaber-ը, հղում անելով  «Լիբիայի Ազգային բանակի» ֆեյսբուքյան էջին:

Դեպքի առնչությամբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա:

Նշվում է, որ թուրքական նավը ոչնչացվել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Լիբիայի հարցի շուրջ արած հայտարարությունից հետո:

Չավուշօղլուն պնդել էր, որ «Լիբիայի Ազգային բանակը» խախտում է հրադադարը և շեշտել, որ պետք է դադարեցնել գեներալ Հաֆթարի գործողությունները:

Ավելի վաղ «Լիբիայի Ազգային բանակը» հայտարարել էր, որ իրենց ձեռքն էր անցել Լիբիայի ջրերում խարիսխ գցած թուրքական մի նավ, այդ թվում` նավի անձնակազմը: