Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են կենցաղային իրեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հրդեհ

Փետրվարի 19-ին՝ ժամը 01:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի տներից մեկում ծուխ է նկատվում:



ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է նշված վայր:



Պարզվել է, որ տան սենյակներից մեկում, որը ծառայում է որպես խորդանոց, այրվում են կենցաղային իրեր:



Փրկարարները ժամը 03:15-ին մեկուսացրել են հրդեհը, իսկ 03։25-ին՝ մարել։ Այրվել են կենցաղային իրեր: Տուժածներ չկան: