Կորոնավիրուսից մահացել է 2012 մարդ, վարակված է 75,217-ը․ թվերին կարելի է օնլայն հետևել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

կորոնավիրուս մահ

Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 2012 մարդ։ Վարակվածների թիվ հասել է 75,217-ի, առողջացածներինը՝ 14,719-ի։ 58 571-ը շարունակում են հիվանդ մնալ, որից  12 057-ը՝ 21 տոկոսը, ծանր կամ ծայրահեղ վիճակում են։

Կորոնավիրուսի դեպքեր են բացահայտվել աշխարհի 29 երկրում: 81 դեպք են գրանցել Սինգապուրում, 76՝ Ճապոնիայում, 62՝ Հոնկոնգում, 46՝ Հարավային Կորեայում: 542 դեպք է գրանցվել «Diamond Princess» զբոսանավում, որը փետրվարի 3-ից Ճապոնիայում կարանտինի մեջ է: Նավում կան տարբեր երկրների՝ քաղաքացիներ:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։