Սպիտակում բախվել են Mercedes Benz-ն ու Volkswagen Golf-ը․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

վթար

Փետրվարի 19-ին` ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes Benz և Volkswagen Golf մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Volkswagen golf մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։