Գեղարքունիքում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

ծառ

Փետրվարի 18-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի աշխատակիցները հայտնաբերել են նույն օրը Գեղարքունիքի մարզում 17 հատ «սոճի» տեսակի  ծառերի սպանդ իրականացնողին։ Գրել է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 46-ամյա Գագիկ Օհանյանը ապօրինի հատել է այդ 17 ծառերը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական տարածքից։

Ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ նա խոստովանել է, որ սոճիները հատել է ինքը և դրանք տեղափոխել իր վարած Opel մակնիշի 35 PX 278 համարանիշի ավտոմեքենայով։ Արդեն դեպքի վայրում նա մատնացույց է արել այն ծառերը, որոնք ապօրինաբար հատել է։

Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։