Լոռու մարզում բախվել են Volkswagen-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Փետրվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բախվել են Mercedes մակնիշի 84 PP 848 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 36 LD 628 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով Volkswagen-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Սպիտակի բժշկական կենտրոն: