Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել․ ուղևորի մոտ ինսուլտ է ախտորոշվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ինքնաթիռ

«ТАСС» գործակալություն, հղում անելով Տյումենի օդանավակայանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Նովոսիբիրսկից Մոսկվա թռչող «Նորդավիա» ավիաընկերության օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Տյումենի օդանավակայանում ուղևորի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Ուղևորի մոտ ախտորոշվել է ինսուլտ:

«Նովոսիբիրսկ -Մոսկվա «Նորդավիա» ավիաընկերության 5N-238 չվերթի օդանավը վայրէջք է կատարել, քանի որ ուղևորն իրեն վատ է զգացել: Նա հոսպիտալացվել է»,-նշվում է հաղորդագրությունում:

Լիցքավորելվելուց և անհրաժեշտ ընթացակարգերը կատարելուց հետո օդանավը մեկնել է Մոսկվա: