Վրաստանի տարածքում երթևեկությունը սահմանափակ է բեռնատարների համար․ կա կուտակված 335 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

վրաստանիճանապարհ

Չորեքշաբթի առավոտյան խոշոր բեռնատարների համար փակվել է Ռուսաստանի և Հայաստանի միջև Վրաստանի մայրուղու միակ օղակը։  

«Վրացական ավտոճանապարհի Վրաստանի տարածքում մերկասառույց է և ձնաբուք․  երթևեկությունը ժամը 10:00-ից սահմանափակ է խոշոր բեռնատար մեքենաների համար։ Կա կուտակված 335 մեծ մեքենա»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է Հյուսիսային Օսիայի մասով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր ծառայության հաղորդագրությունը:

«Նախօրեին ձնաբքի պատճառով ճանապարհը փակ էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սակայն մինչև երեկո հաջողվել էր ունենալ վերականգնված երթևեկություն»։