Զոհրաբ Մնացականյանը նույնպես միացավ գիրք նվիրելու ֆլեշմոբին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Զոհրաբ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նույնպես միացել է Գիրք նվիրելու տոնին։ Տոնի առիթով նա մասնագիտական ու գեղարվեստական գրականության մի շարք գրքեր է նվիրաբերել Արմաշ գյուղի գրադարանին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Ֆլեշմոբին ավելի վաղ միացել են նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ այսօր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որն արդեն մեկ տասնամյակից ավելի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Օր միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին և նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում»։