ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության պետին նախագահն ազատեց պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

Արթուր Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Բաղդասարյանին  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արթուր Բաղդասարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից»: