Նախագահը ստորագրեց Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ՌՈ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Ալեքսան ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,-նշված է նախագահի հրամանգրում: