Կտրուկ մարդկանց հետ ավելի լավ եմ համագործակցում․ Թրամփը՝ Էրդողանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

պուտին

«Reuters» լրատվական գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«Նախագահ էրդողանի հետ քննարկել ենք իդլիբյան զարգացումները: Մենք միասին աշխատում ենք: Տեսնենք ինչ կարող ենք անել»,-գրել է Թրամթը, ապա նկատել, որ ինքն ավելի լավ է գործակցում «կտրուկ մարդկանց» հետ, և որ չի ցանկանում 100 հազարավոր մարդիկ սպանվեն Սիրիայում:

Ավելի վաղ Սպիտակ տունը Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցի հետ կապված հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը Թուրքիայի նախագահին շնորհակալություն է հայտնել գործադրված ջանքերի համար, որոնք ուղղված են մարդկային ողբերգությունները կանխելուն: