Երևանյան ակումբի նոր ֆուտբոլիստը ուկրաինացի 25-ամյա Յուրի Գլուշուկն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

լոկոմոտիվակումբ

«Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբը համալրվել է նոր ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի 25-ամյա կիսապաշտպան Յուրի Գլուշուկի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշենք, որ «Լոկոմոտիվ» ակումբը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբում։

Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է ուկրաինական «Կրեմենը»։