Ոստիկանություն բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ և մահակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

հասարակական

Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։

Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվեց ու փաթեթավորվեց։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։

Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։