25-ամյա երիտասարդի «Օպել»-ից հայտնաբերել են հերոինի նմանվող թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որ Նոր Արեշում բնակվող 25-ամյա մի երիտասարդ մեքենայում թմրամիջոց է պահում։ Լուսադեմին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ «Օպելի» զննությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին տարբեր քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածներ, որոնցից մեկը՝ հերոինի նմանվող։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ փաթեթներում թմրանյութ էր։ Դրանք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։