Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News 

պայթյուն

Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարար Մուհամեդ Ալի ալ-Մակդաշի մեքենան։ Պաշտոնյան չի տուժել։ Գրել է РИА Новости-ն։

«Եմենի պաշտպանության նախարարը փրկվել է ականի պայթյունից, սակայն սպանվածներ և տուժածներ կան  նրան ուղեկցողների շարքում»,- հայտնել է Եմենի տեղեկատվության նախարարի խորհրդական Մուխթար ար-Ռահբին։

 Ավելի ուշ հաղորդվել է, որ պայթյունը տեղի է ունեցել երկրի արևմուտքում, Մաարիբ նահանգի տարածքում, զոհվել է չորս ուղեկցորդ։

Տեսանյութեր

Live

Լրահոս