Կորոնավիրուսը հասավ Իրան․ կառավարությունը հաստատել է վարակման 2 դեպքերի լուրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

կորոնավիրուս12

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին Twitter-յան միկրոբլոգում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կում քաղաքում կորոնավիրուսով վարակման 2 դեպք է արձանագրվել, վարակվածներն արդեն մեկուսացվել են։

Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը ևս հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին՝ նշելով, որ դրանք նախնական վերլուծության արդյունքներ են, և որ լրացուցիչ հետազոտություններ կանցկացվեն հիվանդության փաստացիութունը հաստատելու համար:

Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը կազմում է 1011: Իսկ աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 75 196 դեպք, որից միայն 75 317-ը՝ Չինաստանում: Կորոնավիրուսից մահացել է 2012։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։