Էրդողանն ասել է, որ պետք է վերանայել Ստամբուլյան կոնվենցիան․ ո՞ր երկրներն այն չեն ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

էրդողան.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» ժողովի ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում են վերանայել Ստամբուլյան կոնվենցիան: Այդ մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից։

«Պիտի վերանայենք Ստամբուլյան կոնվենցիան: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,- ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ այդ հարցը քննարկել են Բարձրագույն խորհրդատվական հանձնաժողովում:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»-ն Ստամբուլյան կոնվենցիա է անվանվում, քանի որ ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թ. մայիսի 11-ին: Եվրախորհրդի անդամ երկրների նախաձեռնությամբ հռչակված կոնվենցիան 1-ինը վավերացրել է Թուրքիան 2012 թ. մարտի 12-ին: 2019 թ. մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014-ի օգոստոսի 1-ից:

Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից, սակայն, Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության:

2018 թ. հուլիսի 27-ին Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այդ պայմանագիրը պաշտոնապես ճանաչել է որպես հակասահմանադրական:

Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներից Ռուսաստանի Դաշնությունն ու Ադրբեջանը հրաժարվել են ընդունել այն։