ԿԳՄՍ նախարարը գրքեր նվիրեց անցորդներին․ Հայաստանում նշում են «Գիրք նվիրելու օրը»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

«Խնկո Ապոր» անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-ին նշեցին հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 151-ամյակը։

«Շունն ու կատուն», «Անուշը»․ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները մեծ ոգևորությամբ պատմեցին, կարդացին և արտասանեցին Թումանյան։ 

Դեռ տարիներ առաջ բանաստեղծի ծննդյան օրը գրողների միության կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Այս առիթով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջեց գրադարանի մոտակայքում և անցորդներին գրքեր նվիրեց։  

Քաղաքացիների հետ գրքառատ շփումներից հետո նախարարը երեխաների համար գրադարանում ընթերցեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները։

Տեսանյութեր

Live

Լրահոս