Ավտոբուսում կնոջ պայուսակից դրամապանակ գողացած 22-ամյա գրպանահատը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Փետրվարի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ րոպեներ առաջ թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող և բանկային քարտ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները հաղորդումը ստանալուն պես որոնողական աշխատանքներ սկսեցին, և դեպքից մեկ ժամ անց գրպանահատը հայտնաբերվեց:

Քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Կապան քաղաքի 22-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: