5-ական միլիոն դրամ՝ 10 լավագույն մարզիկներին․ ՀՀ կառավարություն

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

մարզիկներ

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է 50 միլիոն դրամ հատկացնել՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներին պարգեւատրելու նպատակով:

Նախատեսված է յուրաքանչյուր մարզիկի տրամադրել 5-ական միլիոն դրամ:

Պարգևներ կհանձնվեն վերոնշյալ մարզիկներին.

Արթուր Ավետիսյան (մարմնամարզություն)

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)

Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ)

Ռուբեն Ալեքսանյան (ծանրամարտ)

Տիգրան Կիրակոսյան (սամբո)

Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ)

Հակոբ Մկրտչյան (ծանրամարտ)

Գոռ Մինասյան (ծանրամարտ)

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ):

Հաշվի առնելով, որ նրանք մասնակցելու են վարկանիշային մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների, 2020 թվականին Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերից առաջ մարզիկներին ոգեշնչելու, խրախուսելու և մեծարելու համար ԿԳՄՍՆ-ն նպատակահարմար է գտնում կազմակերպել եւ անցկացնել 10 լավագույն մարզիկների պարգեւատրման երեկո: Մեծարման երեկոն նախատեսվում է անցկացնել 2020 թվականի փետրվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրում: