Պետական պարգևներ են հանձնվել սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

պետականպարգևներ

4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ կայքէջից։

Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին: