Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները 40 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի 50-ամյա մի բնակիչ տանը կից շինությունում ապօրինի թմրամիջոց է պահում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, hարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության Անիի բաժնի ծառայողները, դատարանի որոշմամբ, փետրվարի 18-ին խուզարկել են տղամարդու տանը կից շինությունը՝ հայտնաբերելով տարաների մեջ թաքցված մարիխուանային նմանվող զանգվածնենր՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Հայտնաբերվել է նաև կանեփի սերմ՝ 4 գրամից ավելի քաշով։ «Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս