Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի․ իրազեկում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

.

Կառավարությունը կքննարկի 2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Այն ընդգրկված է կառավարության փետրվարի 20-ի նիստի օրակարգում:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից:

Տեսանյութեր

Live

Լրահոս