Քոչարյանի, Սերժի օրոք բանտարկվածների գործերը չեն բացվում, դատավորները առաջ են քաշվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

«Վերջին շրջանում բանակում կատարվող բարեփոխումները դրական են, բայց բանից պարզվեց, լուրջ վտանգ կա` գողական աշխարհ, հեղինակություններ: Այսօր, կարծես թե, ավելի են ակտիվացել վատ բարքերը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Ասենք թե օրենքն ընդունվեց, թաղի տղան դրանից խաբար չի։ Ինքն իր շմայսական ադաթներով եկել է զինվորների մոտ, վերևից էլ այնպես չէ, որ սպայական կազմը պայքարում է։ Նրանք էլ են երբեմն այդ խաղերին մասնակից լինում։ Խնդիրը համակարգային է։ Հարկավոր է, որ ամբողջ իրավապահ համակարգը և քաղաքական թիմը հետամուտ լինեն այդ գործերի բացահայտմանը։ Այստեղ պետք է արդարություն, անաչառություն, խիստ պատիժ և թափանցիկություն։ Դա պետք է լինի օրենքի շրջանակում, որպեսզի բոլորը՝ ծառայողները և բոլոր նրանք, ովքեր պետք է ծառայեն, վստահ լինեն, որ իրենց ծառայությունն անցնելու է անվտանգ։ Կարծում եմ՝ իշխանություններն այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է տանեն»,- ասել է Մանուկյանը։

ՀԱԿ փոխնախագահը անդրադարձել է նաև «Մարտի մեկի» գործին, առաջիկայում սպասվելիք հանրաքվեին և այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։