Երկիրը խեղդվում է ատելության մեջ, «այո»-ի ու «ոչ»-ի պայքարը վերածվում է թշնամության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այն տեսակետին է, որ երկրում անհանդուրժողականության մթնոլորտ կա, ինչի պատասխանատվությունը մեծամասամբ կրում է իշխանությունը: 24News-ի հետ զրույցում պատգամավորը ցավով նշեց, որ «այո»-ի ու «ոչ»-ի պայքարը թշնամության է վերածվում:

«Անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հասարակությունը բևեռացված չէր, թշնամական մթնոլորտ չկար: Առաջին անգամն է, որ երկիրը խեղդվում է ատելության մեջ»,-ասաց Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։