Սոթք-Քարվաճառը փակ է, Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Մեղրի, Գավառ, Վարդենիս քաղաքներում ձյուն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ճանապարհ ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով